ՌՈՒԲԵՆ ՄԱԼՈՒՄՅԱՆ

Ծնվել է 11.03.1983թ, ՀՀ, ք. Երևան ՃՇՀԱՀ, Ճարտարապետության ֆակուլտետ (1999-2005) Հիմնադիր, գլխ. ճարտարապետ

ԱՇՈՏ ՄԱԼՈՒՄՅԱՆ

Ծնվել է 19.07.1950թ, ՀՀ, ք. Երևան ՃՇՀԱՀ, Ճարտարապետության ֆակուլտետ (1970-1975) Գլխ. ճարտարապետ

ԱՆԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ծնվել է 23.03.1992թ, ՀՀ, ք. Երևան ՃՇՀԱՀ, Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ (2008-2014) Ճարտարապետ

ԱՍՏՂԻԿ ՄԱԼՈՒՄՅԱՆ

Ծնվել է 27.04.1995թ, ՀՀ, ք. Երևան ՃՇՀԱՀ, Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ (2012-2016) Ճարտարապետ

Մեր մասին


Մեր արվեստանոցը հիմնադրվել է 2007թ-ին Ռուբեն Մալումյանի և Զոհրաբ Բաուերի կողմից: 2011թ-ին արվեստանոցի հիմնական կազմին միացավ Հայկ Դալլաքյանը, իսկ 2012թ-ին՝ Անի Դարբինյանը: Արվեստանոցը զբաղվում է բնակելի և հասարակական նշանակություն ունեցող շինությունների ու համալիրների նախագծմամբ և դիզայնով: Աշխատում ենք մշտապես հանդես գալ նորարարական առաջարկներով՝ լուծելով մեր առաջ դրված ցանկացած բարդության խնդիր: Տարիների փորձը, թիմային աշխատանքն ու մասնագիտական ունակությունները թույլ են տալիս ստեղծագործաբար մոտենալ աշխատանքներին, ինչպես նաև ճկուն և արագ կերպով նախագծեր կազմել: Իրականացրել ենք 80-ից ավել նախագծեր` և՛ Հայաստաում, և՛ նրա սահմաններից դուրս, իսկ գործընկերներին օգնել կողմնորոշվել շին. կազմակերպության, շին.տեխնոլոգիաների և նյութերի ընտրության հարցում՝ հիմնվելով շուկայում առկա առաջարկությունների և մեր կողմից կատարված ուսումնասրությունների վրա: Շին.տեխնոլոգիաների և նյութերի ընտրությունը կախված է նախատեսվող կառույցի նշանակությունից, բյուջեից, տեղանքից և բազմաթիվ այլ գործոններից: Ընտրության ժամանակ հաշվի է առնվում նաև շինության էներգոէֆեկտիվության ապահովումը և հետագա շահագործման ծախսերի նվազեցումը: Աշխատանքների ողջ ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով գործընթացին մասնակցող անդամների և կազմակերպությունների հետ կատարվում է թիմային աշխատանք: Անչափ կարևորում ենք հանրային գիտակցության մեջ նախագծային աշխատանքների նշանակության ընկալման բարձրացումը, քանզի վերոնշյալի թերի ընկալման արդյունքում անդառնալի վնաս է հասցվում թե՛ մարդուն, թե՛ քաղաքային լանդշաֆտին ու միջավայրին և թե՛ բնությանը: Նախագծային աշխատանքների ճիշտ կատարման դեպքում ոչ միայն կրճատվում է շին. աշխատանքների կատարման տևողությունը և ծախսերը, այլև հարմարավետ և էֆեկտիվ լուծումներ է տրվում ներ շենքային տարածքներին, չեն լինում չհիմնավորված և չօգտագործվող մակերեսներ: Բոլորիս հայտնի է, որ մեր շրջակա միջավայրը անմիջական ազդեցություն ունի մարդկանց ձևավորման, առողջության, մտածելակերպի, աշխատանքի էֆեկտիվության և այլ գործոնների վրա: Ճարտարապետի գերխնդիրներից է նախագծման ժամանակ հաշվի առնել մարդ-շինություն-բնություն կապը, դրանց ներդաշնակությունն ու փոխադարձ ազդեցությունները, ինչպես նաև ստեղծել դրական և ստեղծագործ միտք առաջացնող ազդեցություն: Սա է մեր աշխատանքի կարևորագույն գործոնը: Ինչպես մենք ենք կազմավորում ճարտ. միջավայրը, այնպես էլ այն կազմավորում է մեզ:

Ազատության 1,
Երևան, Հայաստան
Հեռ. 00374 55 229 442
email:
atrium.team.llc@gmail.com