ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դուք որոշում եք կայացրել շենքի կամ բնակարանի ձեռքբերման մասին: Հարկ է հաշվի առնել, որ դա ստատիկ միավոր չէ, այլ չափազանց մեծ արժեք ունի, քանի որ Ձեր տունն է: Վաճառողը կտեղեկացնի Ձեզ տարածքը ձևավորող պարամետրերի՝մակերերսի, սենյակների ու հարկերի քանակների հետ, սակայն սա դեռ ամենը չէ, ինը որ անհրաժեշտ է հաշվի առնել: Բնութագրիչներից կարևորագույնը՝ ճարտարապետության որակը դուք պետք է ինքներդ տեսնեք: Ճարտարապետական կառույցի առավելություններից ու թերություններից է կախված հարմարավետությունը օգտագործման , իսկ լիկվիդայնությունը՝ վաճառքի ժամանակ: Մեծ բնակարանն անարդյունավետ նախագծման հետևանքով կարող է ծայրահեղ նեղ և անհարմարավետ թվալ: Հսկայական առանձնատունը բավականին լավ թաղամասում կարող է ոչ թե հաջողության ու երազանքների իրականացման, այլ անճաշակության խորհրդանիշ դառնալ: Նման տանը ապրել չի լինի և նման տունը շատ մեծ դժվարությամբ կվաճառվի: Ճարտարապետ-փորձագետը խորհուրդ չի տա գնում կատարել ընտրության փուլում:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԴԻԶԱՅՆ

-

Շենքերի նախագծումը երազանքի իրականացման , շինությունների կոնցեպցիայի ստեղծման և տեղանքի հետ տեղակապման առաջին քայլն է՝ հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները: Ճարտարապետական նախագծումն իր մեջ ներառում է նախադծային փաստաթղթերի պատրաստումը՝ կիրառվող ինչպես կապիտալ շինարարությունում, այնպես էլ՝ վերակառուցման և ինտերիերի շինարարություններում: Նախագծման ընթհացքում որոշվում է Ձեր շինության ոչ միայն տեսքը և ճարտարապետահատակագծային լուծումները, այլ նաև շինարարության մեթոդը: Միյայն գրագետ նախագծումը կարող է հիմք հանդիսանալ կառուցվող կամ վերակառուցվող շինության երկարակեցության: Կախված շինության նշանակությունից՝ նախագիծը կարող է կազմված լինել տարբեր ինժեներական մասերից: Տարբեր տեսակի շինությունները պահանջում են տարբեր տեսակի մոտեցումներ և ունեն տարբեր աստիճանի բարդություն՝ ինչը պահանջում է մասնագիտական բարձր որակավարում, տեսական և պրակտիկ գիտելիքներ ու տարիների փորձ ինչպես նաղագծման, այնպես էլ շինարարական ոլորտներում: Ճարտարապետը պետք է հաշվի առնի բոլոր նրբությունները, քանի որ նախագծումը հանդիսանում է շինության չերևացող, սակայն ամենակարևոր հիմքը:

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հեղինակային հսկողության իրականացմը երաշխավորում է շինարարական աշխատանքների ճշգրիտ կատարում ՝ աշխատանքային փաստաթղթերին համապատասխան : Շինարարության փուլում ճարտարապետը մեկնում է օբյեկտ և ստուգում է կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծին, պատասխանում է շինարարների հարցերին . Առանձին նախագծային լուծումների վերաբերյալ հնարավոր են շտկումներ : Անհրաժեշտության դեպքում վերահսկողության համար կարող են ներգրավվել ինժեներական համակարգերի մասնագետներ և կոնստրուկտոր : Հեղինակային հսկողությունը սովորաբար վճարվում է ըստ այցելությունների քանակի , բայց հնարավոր է քննարկել վճարման փուլային կարգ:

ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Նախագծերի կառավարումը կոմպլեքս ծառայություն է, որն ապահովում է շինարարական գործընթացի կազմակերպումը նախագծումից մինչ օբյեկտի շահագործման հանձնելը: Շինարարության կառավարումը ենթադրում է կազմակերպիչ-կապալառուի ամբողջական պատասխանատվություն հանձնման ժամկետի, իրականացված աշխատանքների որակի, դրան համապատասխան նախագծա-նախահաշվային թղթաբանություն: Ինչպես ցանկացած մասշտաբային մենեջմենթ շինարարական նախագծերի կառավարումը ներկայացնում է իրենից խնդիրների շարք, որ ապահովում է վերջնական արդյունք, որը կարող է լիովին բավարարել պատվիրատուին:

Ազատության 1,
Երևան, Հայաստան
Հեռ. 00374 55 229 442
email:
atrium.team.llc@gmail.com